Նոյեմբերի 19-ին, ժամը 21.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչը կտրող գործիքով վնասվածքներ է հասցնում ինքն իրեն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 1957 թ. ծնված Հ. Ղ.-ը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և ապակու կտորով վնասել է որովայնը (քերծվածքներ):
Հրշեջ-փրկարարները, ՃԿԱԿ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և շտապօգնության աշխատակիցները Հ. Ղ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: