Երեկ՝ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում, «Պորտուն» հյուրընկալեց Կիևի «Դինամոյին» և պարտվեց 0։2 հաշվով։
Այդ հանդիպումը 157-րդն էր իսպանացի դարպասպահ Իկեր Կասիլյասի համար Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: Հանդիպումներից 152-ը 34-ամյա դարպասապահը անցկացրել է «Ռեալի» կազմում, հինգը՝ «Պորտուի»։
Այս ցուցանիշով Կասիլյասը հավասարվեց Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավիին: