Երեկ՝ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում, «Պորտուն» հյուրընկալեց Կիևի «Դինամոյին» և պարտվեց 0։2 հաշվով։ 

Այդ հանդիպումը 157-րդն էր իսպանացի դարպասպահ Իկեր Կասիլյասի համար Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: Հանդիպումներից 152-ը 34-ամյա դարպասապահը անցկացրել է «Ռեալի» կազմում, հինգը՝ «Պորտուի»։

Այս ցուցանիշով Կասիլյասը հավասարվեց  Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավիին: