Ամենայն հարգանք ԱԱԾ և ոստիկանության ծառայողներին՝ երեկվա իրենց հատուկ գործողության համար։
Զարմանալի է, որ հայտնվել են որոշ մարդիկ, որ փորձում են նենգափոխել տեղի ունեցածը։ Շնորհակալության փոխարեն էլ հավատում-չեմ հավատում ոճի մեջ ներկայացումներ են բեմադրում։ Ձեր հավատալ-չհավատալուն, պիտակումներին ու մառազմատիկ մտավարժանքներին ոչ ոք չի էլ նայում։ Անպայման պետք է մի բան պայթե՞ր, մի վնաս հասցվե՞ր, ձեր պրոֆիլի նկարները սևով փոխեի՞ք, որ…
Մինչ դուք վարկածներ եք առաջ տանում ու փորձում զոռ տալ երևակայությանը, ԱԱԾ և ոստիկանության անդամներն իրենց գործն են կատարում։
Ազգային անվտանգությունը մեզ համար պետք է բարձր լինի բոլոր տեսակ շահերից ու գաղափարախոսությունից։ Շնորհակալություն, տղերք, բոլորիս, այդ թվում չարախոսների անվտանգությունն ապահովելու համար։
Կարեն Ավագյան