Նոյեմբերի 29-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բարաբաթում գյուղում հոգեկան հիվանդ կինը սպանել է ամուսնուն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված գյուղի բնակչուհի, 1951 թ. ծնված Հազավարդ Աբգարյանը (1975 թվականից «Շիզոֆրենիա» ախտորոշմամբ հաշվառված է Սյունիքի մարզի նյարդահոգեբուժական դիսպանսերում) նույն օրը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը մուրճի և կացնի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնուն` 1939 թ. ծնված Ռադիկ Հակոբյանի գլխին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Հ. Աբգարյանը հայտնաբերվել և ժամը 19.30-ին բերման է ենթարկվել բաժին: Հանցագործության գործիք մուրճը և կացինը հայտնաբերվել և առգրավվել է: Հ. Աբգարյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: