Մեր օրերում խաղամոլությունը ամենատարածված հիվանադություն-կախվածություներից է: Այս հիվանդությամբ տառապում են տարիքային և սոցիալական տարբեր խմբերի պատկանող մարդիկ:
Երևան Նյուզ-ը թեմայի հետ կապված կապ հաստատեց հոգեբանի հետ, վերջինս կիսվեցին իր տեսակետով և զայրույթով.
«Նախ, ես կուզեի մի քանի բառով խոսեինք մանյաների մասին, այսինքն մոլիության մասին: Դրանք են՝ խաղամոլությունը, թմրամոլությունը, ալկոհոլիզմը և շոփինգամանյիան, որը կարելի է մտցնել այդ ցանկի մեջ: Առաջին երեքը հիմնականում տղամարդկանց խնդիրներն են: Հետևաբար մենք այսօր գործ ունենք հայ տղաների առողջության հետ: Զարգացող պատանիների և երիտասարդների մասին է խոսքը, որոնց սպառնում են այդ վտանգները»,-ասաց հոգեբանը:
Որ կողմ նայում ես Toto է կամ Vivaro։ Գայթակղում են ու իրենց ետևից «տանում» երիտասարդներին՝ կործանելով։
Այս ամենի ամենացավալի կողմն այն է, որ ունենում է ոչ միայն գիտակցական մակարդակով ազդեցություն, այլ նաև ենթագիտակցական: Դեռահասները սկսում են մտածել, որ խաղադրույքների միջոցով ավելի հեշտ կարող են գումար վաստակել, քան՝ աշխատանքի: Այն, ինչ արվում է հիմա, երկար տարիների ազդեցություն է ունենալու այժմյան դեռահասների վրա, որոնց հետ հետագայում լուրջ հոգեբանական աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի ենթագիտակցությունից ջնջվի այդ կործանարար ծրագիրը:
Խաղամոլությունն արդեն հիվանդություն է դարձել և ինչպես բոլոր հիվանդությունները, այն նույնպես կարող է լինել խրոնիկ: Ավելի լավ է հենց սկզբում մտածել և անել այնպես, որ մարդիկ չհիվանդանան այդ հիվանդությամբ, քան մտածել հետագայում բուժելու մասին: Խաղամոլությունը նաև մտնում է սոցիալական հիվանդությունների շարքի մեջ: Խաղամոլների ընտանիքների սոցիալական հնարավորությունն ամբողջությամբ օգտագործվում է նրա պարտքերը փակելու համար:
Միայնակ լինելու զգացողությունը, ագահությունը, ծուլությունը, մանկամտությունը, անբավարավածության զգացումը. սրանք այն ֆակտրներն են, որոնք կարող են հանգեցնել խաղամոլության:
Շատերը կարող են ասել, որ առաջ էլ խաղամոլներ կային... այո՛, խաղամոլներ միշտ էլ եղել են, բայց ոչ այսքան շատ, որովհետև այսքան շատ գումարով խաղեր խաղալու վայրեր չեն եղել:
Մենք պետք է հասկանանք, որ սա մեր ազգային անվտանգության հարցն է, մեր սերունդների լինել-չլինելու հարցն է, որովհետև պարզ երևում է, որ այդ ճանապարհով ևս մշակութային ջարդ է իրագործվում:
Խաղամոլները կամ նման մոլուցքով տարված մարդիկ թող իմանան, որ իրենք միշտ տուժելու են և լինելու են պարտվողի դերում:
Իսկ այս տեսակ խաղերը մեր երկրի ու ժողովրդի համար վտանգավոր են։