Խաղամոլությունը գոյություն է ունեցել միշտ, բայց այժմ գովազդվող խաղերը այնքան են շատացել, որ երեխաներն արդեն սկսում են ներգրավվել,- ինչպես արդեն նշել ենք՝ իր մտահոգությամբ մեզ հետ կիսվել էր հոգեբանը։
Երևան Նյուզ-ը (YerevanNews.am) շարունակում է այս թեմաներով իր հետազոտական աշխատանքները և մեր զրուցակիցն այժմ յոգաթերապիայի մասնագետ և տնտեսական գիտությունների դոցենտ է, ով առաջին հերթին ծնողներին կոչ արեց բացատրել երեխաներին խաղերով տարվելու վնասակար բոլոր կողմերը։
Ցավոք սրտի, թե՛ Vivaro-ն, թե՛ Toto-ն կան նաև էլեկտրոնային տարբերակով, և երեխաները առանց տանից դուրս գալու կարող են խաղադրույք կատարել. սա շատ վտանգավոր է, որ այսպես բացիթողի վիճակում է այս համակարգը,- իր զայրույթով և մտահոգությամբ կիսվեց մեր զրուցակիցը։
Գրեթե ամեն վայրկյան էկրաններին իրենց գայթակղիչ ու գունային տեսքով հայտնվում են Vivaro-ներն ու Toto-ները՝ գրավելով երեխաներին։
Իսկապես երեխաներին ու երիտասարդներին բացատրել ու հորդորել է պետք, որպեսզի հեռու մնան այս գայթակղիչ, բայց կործանարար խաղերից, որոնք հանգեցնում են աղքատության ու անգամ հասցնում ինքնասպանության։
«Սա նաև պետք է լինի պետական կարգավորման հարց, և մենք բացիթողի վիճակում չպետք է թողնենք այս ոլորտը, որպեսզի ով ինչ ուզենա չանի՝ իր ընկերության շահույթն ապահովելու համար: Բոլոր տեսակի գովազդներն օրենքով պետք է կարգավորվեն: Ուսումնասիրոթյուններ պետք է արվեն և պարզեն, թե այդ խնդիրներն ինչպես են լուծվում զարգացած երկրներում: Օրինակ Ռուսաստանում արդեն տասը տարի է արգելված են նման գովազդները: Իսկ մեզ մոտ տեսնում ենք օրեցօր շատացող գովազդներ, որոնցում ներգրավված են մի շարք հայտնի դեմքեր: Նրանց միջոցով էլ կարողանում են ազդել դեռահասների գիտակցության վրա», -ասաց տնտեսագետը:
Իսկ Vivaro-ներն ու Toto-ները մեր երկրի ու ժողովրդի թշնամիներն են։
Գոնե հեռուստատեսությամբ, որը երեխայի համար ամենից մատչելի տարբերակն է, պետք է արգելվի այս տեսակ գովազդների ցուցադրությունը։
Այս ամենի ամենացավալի կողմն այն է, որ ունենում է ոչ միայն գիտակցական մակարդակով ազդեցություն, այլ նաև ենթագիտակցական: Հայտնի մարդկանց ներգրավելով և գովազդային այլ գործիքներ օգտագործելով՝ կարող են երկարաժամկետ ազդեցություն ապահովել:
«Գովազդում հրավիրում են հայտնի դեմքերի, որոնց խոսքն ավելի է ազդում գիտակցական և ենթագիտակցական մակարդակներում։ Երեխան նայում է և մտածում, որ կարելի է շահույթ ստանալ առանց աշխատանքի։ Իսկ երբ հայտնի մարդիկ, մտավորականները գումարի դիմաց նկարվում են նման գովազդներում, վտանգում են հազարավոր երեխաների կյանքեր»,-հավելեց մասնագետը։
Շարունակելի...