Ռոստովում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 3-ի. այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Նրանք են՝ Սարգիս Սամվելի Խաչատրյան 02.11.1990, Ստեփան Ռոբերտի Կոստանյան 13.07.1970, Էդգար Ալբերտի Պետրոսյան 12.08.1985: Ս.Խաչատրյանը և Ս.Պետրոսյանը ՀՀ քաղաքացիներ են, է.Պետրոսյանի քաղաքացիությունը ճշտվում է։
Ավելի վաղ Armlur.am-ը տեղեկացրել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 26-ին` ժամը 06:49-ին, ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01:51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար: