1918թ.-ին, երբ ավարտին էր մոտենում Առաջին համաշխարհային պատերազմը, Եվրոպայում բռնկվում է գրիպի համաճարակ, պատմաբաններն այն կոչեցին «իսպանական»:

Համաճարակի պատճառով զոհված մարդկանց թվի մասին տարբեր տվյալներ են հրապարակվել, բայց մեկ հարցում համամիտ են բոլոր աղբյուրները. բռնկման առաջին ամիսների ընթացքում Եվրոպայում գրիպից մահացել է շուրջ 20 մլն մարդ:

Շուրջ մեկ տարի տևած համաճարակից Եվրոպայում և Հս. Աֆրիկայում մահանում են 80-100 մլն մարդիկ: Հատկանշականն այն է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհվածների թիվը հասնում է շուրջ 37 մլն մարդու:

Զոհրապ Եգանյան