Ես այդքան նման եմ հոգնած պետական աշխատողի՞, ես ամեն օր վազելով և հաճույքով եմ աշխատանքի գալիս: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին պատասխանելով հարցին, թե արդյոք չի հոգնել իր պաշտոնից և անընդհատ տրվող նույնատիպ հարցերից, ասաց ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը:
Ինչ վերաբերում է իր անվան հետ կապվող բիզնեսներին, մասնավորապես «Քեթրին» ընկերությանը՝ Միհրան Պողոսյանն ասաց.«1997 թվականին «Քեթրինը» ես եմ հիմնադրել, պաշտոն ստանձնելուց առաջ «Քեթրինը» իմ չի եղել, ես բազմիցս այդ մասին ասել եմ»:


