«Ընդիմադիր քաղաքապետ ունենալը մեր պետության համար անհրաժեշտություն է»-, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց  ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Վերջինիս խոսքով, դաշնակցականներ են, որ մշակել են 7 կետերից բաղկացած ծրագիր, ինչի միջոցով միայն կարող է իրավիճակ շտկվել Երևանում:

«Ողջունելի է, որ բոլորը հասկանում են, որ ընդդիմության հաջողությունը կախված է ակտիվությունից  և ավագանու ընտրություններին մասնակցելով իրենք կարող են քաղաքական պայքարում ինչ-որ բան փոխել»,- նշեց Ռուստամյանը:

 Ըստ Արմեն Ռուստամյանի` նախագահական ընտրություններում մեծ դժգոհություն կար, քանի որ ընտրություններից հետո չստացվեց փոխել նախագահին և այժմ իրավիճակը կարելի է շտկել ` ունենալավ ընդդիմադիր քաղաքապետ:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ իշխանությունը ընդդիմության ներկայացուցչի ընտրվելու դեպքում «իրենցով անեն» ընդդիմադիր թեկնածուին, նա պատասխանեց.

 «Հնարավոր է , սակայն  Հայաստանում կան  այնպիսի գործիչներ, որոնք ընդմիշտ հաստատակամ են որպես ընդդիմություն»,-ասաց Ռուստամայանը, դրա հետ մեկտեղ հիշելով հանրությանը հայտնի այն դեպքերը, երբ ընդդիմությունը վերափոխվում է իշխանության:

Արմեն Ռուստամյանը կաշխատի ավագանու թիմի հետ, թե ոչ, դա կախված է տվյալ թիմում ընդգրկված անդամներից:

Իսկ ինչ վերբերվում է ՀՅԴ քարոզարշավի ձևին, սա ևս  կարծես թե խոսակցության թեմա է դարձել: Քանի որ հասարակությունը նմանություն է գտել Աղվան Վարդանյանի  և Րաֆֆի  Հովհաննիսյանի քարոզարշավի ընթացքում բարևելու ոճի մեջ:

«Բարևը Րաֆֆունը չէ, բարևը Աստծուն է»,- այս առիթով ասաց Ռուստամյանն ավելացնելով, որ ըստ էության, այս քարոզարշավի այս ձևը Րաֆֆի Հովհաննիսյանը չէ, որ  հորինել է: Իսկ, ամենառաջին բարև տվողներից մեկը, դա ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն է եղել: