«Ընդիմադիր քաղաքապետ ունենալը մեր պետության համար անհրաժեշտություն է»-, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Վերջինիս խոսքով, դաշնակցականներ են, որ մշակել են 7 կետերից բաղկացած ծրագիր, ինչի միջոցով միայն կարող է իրավիճակ շտկվել Երևանում:
«Ողջունելի է, որ բոլորը հասկանում են, որ ընդդիմության հաջողությունը կախված է ակտիվությունից և ավագանու ընտրություններին մասնակցելով իրենք կարող են քաղաքական պայքարում ինչ-որ բան փոխել»,- նշեց Ռուստամյանը:
Ըստ Արմեն Ռուստամյանի` նախագահական ընտրություններում մեծ դժգոհություն կար, քանի որ ընտրություններից հետո չստացվեց փոխել նախագահին և այժմ իրավիճակը կարելի է շտկել ` ունենալավ ընդդիմադիր քաղաքապետ:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ իշխանությունը ընդդիմության ներկայացուցչի ընտրվելու դեպքում «իրենցով անեն» ընդդիմադիր թեկնածուին, նա պատասխանեց.
«Հնարավոր է , սակայն Հայաստանում կան այնպիսի գործիչներ, որոնք ընդմիշտ հաստատակամ են որպես ընդդիմություն»,-ասաց Ռուստամայանը, դրա հետ մեկտեղ հիշելով հանրությանը հայտնի այն դեպքերը, երբ ընդդիմությունը վերափոխվում է իշխանության:
Արմեն Ռուստամյանը կաշխատի ավագանու թիմի հետ, թե ոչ, դա կախված է տվյալ թիմում ընդգրկված անդամներից:
Իսկ ինչ վերբերվում է ՀՅԴ քարոզարշավի ձևին, սա ևս կարծես թե խոսակցության թեմա է դարձել: Քանի որ հասարակությունը նմանություն է գտել Աղվան Վարդանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի ընթացքում բարևելու ոճի մեջ:
«Բարևը Րաֆֆունը չէ, բարևը Աստծուն է»,- այս առիթով ասաց Ռուստամյանն ավելացնելով, որ ըստ էության, այս քարոզարշավի այս ձևը Րաֆֆի Հովհաննիսյանը չէ, որ հորինել է: Իսկ, ամենառաջին բարև տվողներից մեկը, դա ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն է եղել: