SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանի նախաձեռնությանը միացել են բազմաթիվ մարդիկ: Նախաձեռնությունը նախատեսում է Գյումրիում 13 անօթևան և ծանր պայմաններում ապրող ընտանիքների բնակարաններ նվիրել: 

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը ևս արձագանքել է գյումրեցի ընտանիքներին օգնություն տրամադրելու կոչին: 

Իր ֆեյսբուքյան էջում Ազնավուրը հրապարակել է Հայկ Բարսեղյանի տեսանյութն ու գրել.

«Սարսափելի երկրաշարժը 25. 000 մարդու կյանք է խլել, հազարավոր ընտանիքներ մնացել են անօթևան և ապրում են առանց հույսի: Սա մի ծրագիր է, որը նպատակ ունի օգնել վտանգավոր պայմաններում ապրող գյումրեցի անօթևաններին»:

Տեղեկություններ կան նաև այն մասին, որ այս նախաձեռնությանը օգնություն կցուցաբերեն նաև Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները: Նրանք կուղարկեն իրենց մարզաշապիկները ստորագրություններով, որոնք հետագայում կվաճառվեն բարեգործական աճուրդի ժամանակ: 

Նշենք, որ բարերար Գագիկ Ծառուկյանը ևս հայտնել է իր մասնակցության մասին՝ խոստանալով 13 ընտանիքներից 2-ին բնակարան նվիրել: