Այս քսուքը շատ լավ փոխարինում է խանութներում վաճառվող թանկարժեք կրեմներին: Պատրաստման համար շատ ջանք պետք չէ, իսկ արդյունքը կապշոցնի նույնիսկ ամենապահանջկոտներին:
Պատրաստման համար անհրաժեշտ է.
- ½ ձվի դեղնուց
- 2 թեյի գդալ նուշի կամ ձիթապտղի յուղ
- 1թեյի գդալ ծովի աղ
- 2 թեյի գդալ եփած երիցուկի ջուր
- ½ թեյի գդալ մեղր
- 2 թեյի գդալ կոսմետիկ վազելին
Պատրաստման եղանակը.
Սկզբում եփեք երիցուկը, դրա համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ չորացրած երիցուկ և 200 մլ ջուր: Եռացրեք 2-3 րոպեյի ընթացքում, փաթաթեք սրբիչով և թողեք 15 րոպե:
Այնուհետև խառնեք մեղրը ձեթի, ձվի դեղնուցի և երիցուկի ջրի հետ: Խառնեք վազելինը և աղը:
Այժմ խառնեք երկու տարրաների պարունակությունը, այնպես, որ ստացվի խյուս: Ստացված քսուքը պահեք սառնարանում:
Կրեմը քսեք երեսին մեղմ շարժումներով և թողեք 30 րոպե: