Այս քսուքը շատ լավ փոխարինում է խանութներում վաճառվող թանկարժեք կրեմներին: Պատրաստման համար շատ ջանք պետք չէ, իսկ արդյունքը կապշոցնի նույնիսկ ամենապահանջկոտներին:

Պատրաստման համար անհրաժեշտ է.

  • ½ ձվի դեղնուց
  • 2 թեյի գդալ նուշի կամ ձիթապտղի յուղ
  • 1թեյի գդալ ծովի աղ
  • 2 թեյի գդալ եփած երիցուկի ջուր
  • ½ թեյի գդալ մեղր
  • 2 թեյի գդալ կոսմետիկ վազելին

Պատրաստման եղանակը.

Սկզբում եփեք երիցուկը, դրա համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ չորացրած երիցուկ և 200 մլ ջուր: Եռացրեք 2-3 րոպեյի ընթացքում, փաթաթեք սրբիչով և թողեք 15 րոպե:

Այնուհետև խառնեք մեղրը ձեթի, ձվի դեղնուցի և երիցուկի ջրի հետ: Խառնեք վազելինը և աղը:

Այժմ խառնեք երկու տարրաների պարունակությունը, այնպես, որ ստացվի խյուս: Ստացված քսուքը պահեք սառնարանում: 

Կրեմը քսեք երեսին մեղմ շարժումներով և թողեք 30 րոպե: