Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց Արտակ Նազարյանի մահվան գործով դատավճիռը:
30-ամյա սպա Արտակ Նազարյանը մահացել է Տավուշի մարզի զորամասերից մեկի դիրքերում 2010 թվականի հուլիսի 27-ին: Սպային ինքնասպանության հասցնելու համար մեղադրվում էին նրա հինգ ծառայակիցները։
Հինգ ամբաստանյալներից Հակոբ Մանուկյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Մխիթար Մխիթարյանը` չորսական տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանը երեք տարվա ազատազրկման, սակայն վերջինիս նկատմամբ կիրառվեց համաներում եւ նա ազատ արձակվեց:
Նշենք, որ տուժող կողմից դատավճռի հրապարակմանը ոչ ոք ներկա չէր:
Հրապարակվել է Արտակ Նազարյանի մահվան գործով դատավճիռը
