«Անկախության սերունդ» հասարակական կազմակերպությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ առնչություն չունի վերջերս ի հայտ եկած «Անկախության սերունդ» շարժման և վերջինիս անդամների հետ:
«Անկախության սերունդ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել և ակտիվ գործունեություն է ծավալում 1997 թվականից, հանդիսանում է ոչ քաղաքական, ոչ կուսակցական կազմակերպություն: Ստեղծման օրից ի վեր կազմակերպությունն իրականացրել է մի շարք ռազմահայրենասիրական, կրթադաստիարակչական և երիտասարդական ծրագրեր, հանդես եկել նախաձեռնություններով՝ հավատարիմ մնալով սեփական կանոնադրությամբ սահմանված նպատակներին և խնդիրներին:
Գործունեություն ծավալելով բացառապես օրենքի շրջանակներում՝ կազմակերպությունը տիրապետում է իրավական բոլոր հիմքերին՝ «Անկախության սերունդ» անվանումն օգտագործելու և դրա ներքո գործունեություն իրականացնելու համար:
Կո՛չ ենք անում վերանայել շարժման անվանումը՝ հետագա թյուրիմացություններից և թյուրըմբռնումներից խուսափելու համար:

«Անկախության սերունդ» ՀԿ նախագահ Հայկ Մարկոսյան