Ֆեյսբուքի իր էջում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը:
Արդեն 13 օր է, ինչ «Սասնա ծռեր» խմբի անդամները գտնվում են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում։


