Այսօր լրագրողների հետ զրույցում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն անդրադարձավ  «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից մի քանի օր շարունակ պատանդ պահվող բուժաշխատողներին: Նրա խոսքերով վերջիններիս վիճակն այժմ բավարար է, նրանք գտնվում են բարդ հոգեբանական վիճակում: Բավականին հոգնած ու ընկճված են, և ժամանակի ընթացքում կհաղթահարեն սրթեսային իրավիճակը:
Բուժաշխատողները դեռևս չեն վերադարձել աշխատանքի: Տիկին Ստեփանյանի խոսքերով՝ նրանք կվերադառնան աշխատանքի այն ժամանակ, երբ հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ կլինեն դրան: Նա նաև հատուկ երախտագիտություն հայտնեց Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին ու ղեկավարությունը՝ բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերելու համար:
«Բարձր եմ գնահատում ԱԱԾ աշխատանքը: Հենց նրանց շնորհիվ մեր աշխատակիցներին հաջողվեց անվնաս դուրս գալ ՊՊԾ տարածքի: Դա համատեղ աշխատանք էր, որը գերազանց արդյունք տվեց», - նշեց Թագուհի Ստեփանյանը: