«Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանն ազատ է արձակվել՝ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը։

Ավելացնենք, որ «Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են։ Խմբի բոլոր անդամներին առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև «Սասնա ծռերին» հաց տանող Արթուր Սարգսյանի նկատմամբ։