ՀՀ գլխավոր դատախազի Արթուր Դավթյանը անցած շաբաթ մեկնարկեց դատախազությունում փոփոխությունների և նշանակումների նոր շրջանը։ Համապատասխան հրամաններով իրականացվեցին դատախազների տեղափոխություններ և նշանակումներ. գլխավոր դատախազի տեղակալ նշանակվեց Հայկ Ասլանյանը՝ ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնից։
Սակայն այս ամենում ամենահետաքրքիրն ու ուշադրության արժանին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի նշանակումն էր. այս պաշտոնում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշանակեց Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի արդեն նախկին դատախազ Տիգրան Ամբարյանին։
Տիգրան Ամբարյանին շատերը համարում են նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մտերիմն ու վստահելի մարդկանցից մեկը։
Տիգրան Ամբարյանն իր աշխատանքով և նվիրվածությամբ կարողացել է ապացուցել իր հավատարմությունը համակարգին՝ դրսևորելով բարձր մասնագիտական հատկանիշներ։
ՀՀ կառավարության ներկայիս ծրագրերի և ցուցաբերվող դիրքորոշումների ենթատեքստում գլխավոր դատախազը իրականացրեց այնպիսի փոխություններ, ինչի արդյունքում կառավարության որդեգրած քաղաքականությունը կթևակոխի նոր փուլ: Ակնկալվում է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը նոր ընթացք կհաղորդի հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարին, ինչով էլ մասամբ պայմանավորված է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի փոփոխությունը։
Տիգրան Ամբարյանը իրավապահ համակարգում իր գործունեությունը սկսել է քննիչից և զբաղեցրել տարբեր պաշտոններ, իսկ վերջին շրջանում զբաղեցրել է նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնը։
Տիգրան Գուրգենի Ամբարյանը արդարադատության երկրորդ դասի խորհրդական է, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով օրեր առաջ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը։