Կանադական Վանկուվեր քաղաքում բնակվող հրուշակագործ Քսենիա Պենկինան մասնագիտացել է տորթերի պատրաստման գործում, և նրա վարպետության շնորհիվ դրանք ոչ միայն նրբահամ են ստացվում, այլև արվեստի գործեր են հիշեցնում:
Քսենիան Boredpanda-ին պատմել է, որ իր հեղինակած ամենահայտնի հրուշակեղենի` մուսային տորթի պատրաստման համար երեք օր է պահանջվում, քանի որ ինքը բացառիկ և բարդ մեթոդներ է օգտագործում աշխատանքի ընթացքում:
Աղջկա խոսքով` նա բոլոր տորթերը պատրաստում է բնական բաղադրիչներով` կաթով, բնական կրեմով, մրգերով, հատապտուղներով և բարձրորակ շոկոլադով: Վերջում հրուշակագործը տորթերը պատում է «հայելանման» գլազուրով, որը նույնպես պատրաստված է շոկոլադից: