Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը տեղեկացնում  է, որ 2013թ հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին չի մասնակցելու Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը: Նույն օրը, նույն ժամին խմբակցության անդամները Ազատության հրապարակում հրավիրում են ասուլիս՝   Երևանի առաջնահերթ խնդիրների և «Բարև Երևան»  խմբակցության առաջիկա անելիքների վերաբերյալ: Ասուլիսին հրավիրվում են քաղաքացիներ, Երևանի  խնդիրներով շահագրգիռ խմբեր, հասարակական կազմակերպություններ:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն