Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը տեղեկացնում է, որ 2013թ հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին չի մասնակցելու Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը: Նույն օրը, նույն ժամին խմբակցության անդամները Ազատության հրապարակում հրավիրում են ասուլիս՝ Երևանի առաջնահերթ խնդիրների և «Բարև Երևան» խմբակցության առաջիկա անելիքների վերաբերյալ: Ասուլիսին հրավիրվում են քաղաքացիներ, Երևանի խնդիրներով շահագրգիռ խմբեր, հասարակական կազմակերպություններ:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն