Այժմ ընթանում է Վարդան  Սեդրակյանի գործով հերթական դատական նիստը, սակայն լրագրողները  հնարավորություն չունեն լսել, թե ինչ է ասում դատախազը, քանի որ վերջինս շատ կամաց է խոսում, իսկ խոսափողները միացված չեն:

Դատավորը նկատորղություն արեց դատախազին, որ քթի տակ է խոսում և լրագրողները բան չեն լսում, սակայան վերջինս շարունակեց մենախոսությունը ինքն իր հետ՝ կիսաձայն:  Միայն հայտնի է, որ ատրճանակի փորձագիտության արդյունքներով՝ արձակած կրակոցի վաղեմությունը պարզել հնարավոր չէ, մատնահետքեր չկան: Այս մասին  մենք  իմանում  ենք «Սիրունյան» փաստաբանակա  նգրասենյակի  ֆեյսբուքյան  էջից:

Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: