Այժմ ընթանում է Վարդան Սեդրակյանի գործով հերթական դատական նիստը, սակայն լրագրողները հնարավորություն չունեն լսել, թե ինչ է ասում դատախազը, քանի որ վերջինս շատ կամաց է խոսում, իսկ խոսափողները միացված չեն:
Դատավորը նկատորղություն արեց դատախազին, որ քթի տակ է խոսում և լրագրողները բան չեն լսում, սակայան վերջինս շարունակեց մենախոսությունը ինքն իր հետ՝ կիսաձայն: Միայն հայտնի է, որ ատրճանակի փորձագիտության արդյունքներով՝ արձակած կրակոցի վաղեմությունը պարզել հնարավոր չէ, մատնահետքեր չկան: Այս մասին մենք իմանում ենք «Սիրունյան» փաստաբանակա նգրասենյակի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: