ՎՊ-ի տարեկան հաշվետվության հարցերի գերակշիռ մասը վերաբերում է շինարարության ոլորտին, այնինչ հաշվետվության մեջ նշված է քաղաքաշինության:  Կառավարությունում կայացած  ասուլիսում նշեց Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը` անդրադառնալով Վերահսկիչ Պալատի հաշվետվությանը:

«ՎՊ-ի կողմից նշեմ որ ընդհանրապես ստուգումներ չեն անցկացվել, սակայն դա ինձ չի ազատում պատասխանատվությունից»,- նշեց նա, ավելացնելով, որ «աչքի տակ» են պահվում կարևոր խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:

Քաղաքաշինության նախարարը նշեց, որ բյուջեի  տրամադրած վեց ու կես միլլիարդ գումարից հաջողվել է  տնտեսել մեկ ու կես միլլիարդ: Նրա խոսքերով, սա խոսում է ատկատների դեմ պայքարի մասին:

Ըստ Ս.Թադևոսյանի, հաշվետվության մեջ պետք  է  նշվեր նաև  թե  ստուգումների արդյունքում  ինչքան է  կազմել  խախտումների  տոկոսը: 

 «Քաղաքաշինության նախարարությունն իր կողմից  ուսումնասիրություններ  անցկացրել են և պարզվել է թե որտեղից են գոյանում խախտումները:  Դա  առաջին հերթին լիցենզավորված  կազմակերպությունների կողմից, երբ նախագծերը նրանց կողմից  կազմվում են  թերի և անորակ ու որակավորում չունեցող մասնագետների կողմից», -նշեց նա:

Հաջորդը, նախարարի խոսքերով,  տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություններն են, որոնք աշխատանքները իրականացվում են թերի և հիմնականում այդ աշխատանքները  կրում են ձևական բնույթ: Նա նաև ավելացրեց, որ կասեցվել է  շուրջ հինգ հարյուր  հիսուն լիցենզավորված ընկերություն: