ՎՊ-ի տարեկան հաշվետվության հարցերի գերակշիռ մասը վերաբերում է շինարարության ոլորտին, այնինչ հաշվետվության մեջ նշված է քաղաքաշինության: Կառավարությունում կայացած ասուլիսում նշեց Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը` անդրադառնալով Վերահսկիչ Պալատի հաշվետվությանը:
«ՎՊ-ի կողմից նշեմ որ ընդհանրապես ստուգումներ չեն անցկացվել, սակայն դա ինձ չի ազատում պատասխանատվությունից»,- նշեց նա, ավելացնելով, որ «աչքի տակ» են պահվում կարևոր խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:
Քաղաքաշինության նախարարը նշեց, որ բյուջեի տրամադրած վեց ու կես միլլիարդ գումարից հաջողվել է տնտեսել մեկ ու կես միլլիարդ: Նրա խոսքերով, սա խոսում է ատկատների դեմ պայքարի մասին:
Ըստ Ս.Թադևոսյանի, հաշվետվության մեջ պետք է նշվեր նաև թե ստուգումների արդյունքում ինչքան է կազմել խախտումների տոկոսը:
«Քաղաքաշինության նախարարությունն իր կողմից ուսումնասիրություններ անցկացրել են և պարզվել է թե որտեղից են գոյանում խախտումները: Դա առաջին հերթին լիցենզավորված կազմակերպությունների կողմից, երբ նախագծերը նրանց կողմից կազմվում են թերի և անորակ ու որակավորում չունեցող մասնագետների կողմից», -նշեց նա:
Հաջորդը, նախարարի խոսքերով, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություններն են, որոնք աշխատանքները իրականացվում են թերի և հիմնականում այդ աշխատանքները կրում են ձևական բնույթ: Նա նաև ավելացրեց, որ կասեցվել է շուրջ հինգ հարյուր հիսուն լիցենզավորված ընկերություն: