Պարզվում է, որ «Խմեք կաթ երեխաներ` կլինեք առողջ» նշանաբանը այնքան էլ ակտուալ և ճշմարտացի չէ: Հետազոտության հեղինակ, բժիշկ Դեյվիդ Լյուդվիգը, կարծում է, որ այն կաթի մեջ, որտեղ ավելացված է շաքար և այլ հավելանյութեր, վնասակար են առողջության համար:
Ավելին, նա պնդում է, որ որոշ սննդամթերքների ընդունման աճի դեպքում պետք է նվազեցնել կաթի պարբերաբար օգտագործման ծավալը:
Մեծագույն չարիքը, էքսպերտի խոսքերով, համարվում է յուղազերծված շոկոլադե կաթը: Վերջինիս բաղադրության մեջ ամենամեծ կալորիականությունը բաժին է ընկնում ճարպերին և շաքարին: Մասնագետները ստեղծված իրավիճակից դուրս գալու համար միայն մեկ ելք են տեսնում` փոխարինել կաթը այլ մթերքներով, որոնք հարուստ են կալցիով: