Պարզվում է, որ «Խմեք կաթ երեխաներ` կլինեք առողջ» նշանաբանը  այնքան էլ  ակտուալ և ճշմարտացի չէ: Հետազոտության հեղինակ, բժիշկ  Դեյվիդ  Լյուդվիգը,  կարծում է, որ  այն կաթի մեջ, որտեղ ավելացված է  շաքար և այլ հավելանյութեր, վնասակար են առողջության համար:

Ավելին, նա պնդում է, որ որոշ սննդամթերքների ընդունման աճի դեպքում պետք է  նվազեցնել  կաթի պարբերաբար  օգտագործման ծավալը:

Մեծագույն չարիքը, էքսպերտի  խոսքերով,  համարվում է յուղազերծված շոկոլադե կաթը:  Վերջինիս բաղադրության մեջ  ամենամեծ  կալորիականությունը բաժին է  ընկնում  ճարպերին և շաքարին: Մասնագետները ստեղծված իրավիճակից  դուրս գալու համար միայն մեկ ելք են տեսնում` փոխարինել կաթը  այլ մթերքներով, որոնք հարուստ են կալցիով: