Իրականում շատ ավելի էական բաներ են կախված մեր սեռական հարաբերությունների որակից, քան մենք պատկերացնում ենք: Դա կարող է անմիջապես ազդել մեր տրամադրության, տրամադրվածության, հարաբերությունների և նույնիսկ զգացմունքների վրա: Այսպիսով՝ անկողնում չպետք է…

Մինչև վերջ անկեղծ լինել

Հիանալի սեքս, կիրք և սիրահարվածություն ունենալու դեպքում թվում է, թե ոչինչ չի կարող խոչընդոտել մեր իդեալական հարաբերությունները: Հենց այդ պատճառով էլ զուգընկերները սեռական ակտից հետո պառկած նայում են առաստաղին և սկսում միմյանց հարցնել նախկին նախասիրությունների մասին: Չարժի այդպիսի բան անել, քանի որ հետո Ձեր տված անկեղծ ինֆորմացիան կօգտագործվի յուրաքանչյուր, նույնիսկ ամենաչնչին խանդի տեսարանի ժամանակ: Երբեք մի հարցրեք տղամարդուն նրա սիրուհիների մասին և ինքներդ էլ լռեք Ձեր տղամարդկանց մասին:

Հպարտանալ նախկին սիրեկաններով


Թվում է, թե տրամաբանական է, որ մեր արժեքը բարձրացնելու, ինքնավստահությունը ամրապնդելու համար մեզ մոտ ցանկություն է առաջանում պատմել մեր նախկին տղամարդկանց, երկրպագուների մասին: Հատկապես մի թվարկեք նրանց և մի հպարտացեք նրանց քանակով: Տղամարդիկ սիրում են լինել միակը և ամենալավը, այլ ոչ թե 25-րդը: Եթե նա համառորեն հարցնում է Ձեր նախկիններից, ասացեք, որ ընդամենը մեկ լուրջ սիրավեպ եք ունեցել:

Նախկիններին փնովել


Սովորություն մի դարձրեք չարախոսել Ձեր նախկինների մասին Ձեր զուգընկերոջ մոտ: Նա հաստատ կմտածի, որ իր ետևից Դուք նույնն եք ասելու, կամ որ Ձեզնով միայն աննորմալ տղամարդիկ են հետաքրքրվում:

Ծիծաղել անկողնում առանց պատճառի

Նա կարող է մտածել, որ Դուք չեք հավանում իր կազմվածքը կամ այդքան էլ գոհ չեք նրա սեռական ունակություններից: Եթե ուզում եք ծիծաղել, քանի որ երջանիկ եք կամ պարզապես բարձր տրամադրություն ունեք, հիշեք որևէ անեկդոտ կամ ծիծաղելի դեպք, պատմեք նրան և միասին ծիծաղեք:

Սեքս-գուրու ձևանալ


Ձեր սեքսուալ գաղափարներն իրագործելիս նախ՝ համոզված եղեք, որ դա ծիծաղելի չի թվա Ձեր զուգընկերոջը: Պետք չէ պոռնոաստղ ձևանալ. տղամարդիկ հազվադեպ են ցանկանում նրանց: Մի փորձեք կրկնել նաև մեծերի համար նախատեսված ֆիլմերի սյուժեները, տղամարդը կարող է հիասթափվել կամ պարզապես ծիծաղել Ձեր արարքներից:

Տարվել սեքս-խաղալիքներով


Նման էքսպերիմենտը խորհուրդ չի տրվում անել առանց զուգընկերոջ նախապես համաձայնության: Նա կարող է մտածել, որ չի կարողանում բավարարել Ձեզ, և Դուք հետաքրքրություն եք փնտրում: Շատ տղամարդիկ կարծում են, որ սեքս-խաղալիքներով բավարարվում են այլասերված կանայք: Այդպիսով կցածրացնեք և տղամարդու ինքնավստահությունը, և ինքներդ Ձեր պատիվը նրա աչքում: