Հաղորդավարուհի Անաստասիա Իվլեեւան ընդհամենը մի քանի տարում անհավանական հայտնիություն է ձեռք բերել։ Սոցցանցերում աստղին հետեւում են 11,5 միլիոն մարդ, այդուհանդերձ հաղորդավարուհին բոլորի համար բավականին փակ մարդ է։ Նա չի սիրում անկեղծանալ անձնական կյանքի մասին եւ չի մեկնաբանում իր սիրավեպերը։

 

Հենց այդ պատճառով Նաստյայի առաջին սիրո պատմությունը հետաքրքրել է նրա երկրպագուներին։ Ինչպես պարզվել է, հեռուստաաստղն իր երազանքների տղամարդուն հանդիպել է 17 տարեկան հասակում։ Այդ զգացմունքերի հիշողությունների մասին նա ասել է Անդրեյ Բեդնյակովի հետ զրույցում։

«Դու գիտես, թե ինչպես է լինում առաջին անգամ։ Տվյալ մարդով ապրում ենք եւ տարվում ամբողջությամբ։ Մենք միասին ենք եղել տարի ու կես։ Առաջին անգամ մենք բաժանվել են ինչ-որ հիմարության պատճառով։ Այնուհետեւ մեկ ամիս անց ես հասկացա, որ սիրում եմ նրան եւ արածս սխալ էր։Կես տարի անց մենք վերսկսեցինք մեր հարաբերությունները։ Իսկ մեկ շաբաթ անց նա ասաց, որ ինձ չի սիրում։ Դա, իհարկե, մեծ հարված էր», - խոստովանել է աստղը։

Հենց այդ տղամարդու հետ էլ տեղի է ունեցել Իվլեեւայի առաջին ինտիմ հարաբերությունը։ Հաղորդավարուհին չի բացահայտել մանրամասներ, սակայն խոստովանել է, որ այն նրա կյանքի ամենառոմանտիկ պահը չի եղել։

 

«Բոլոր աղջիկները երազում են գեղեցիկ ձեւով զրկվել կուսությունից։ Սակայն ինձ հետ այդպես չստացվեց։ Այն կատարվեց սիրելի տղամարդու հետ, իսկ մնացածը ձեզ չի վերաբերում», - հայտարարել է Անաստասիան։

Այժմ աստղը երջանիկ է ռեփեր Էլջեյի հետ։ Իվլեեւայի խոսքերով նրա ընտրյալը բավարարում է իրեն անկողնում, սակայն հանդիսանում է նաեւ հետաքրքիր զրուցակից։ Նույնիսկ սիրահարների մոտ վեճերն են շատ հազվադեպ պատահում, քանի որ Նաստյան սադրանքներին չի տրվում եւ փորձում է ուշադրություն չդարձնել դրանց։

«Ես չեմ վիճում երկրորդ կեսիս հետ։ Ապրում եմ ադեկվա եւ ընդհանրապես մարդկանց հետ չեմ վիճում։ Գտնում եմ, որ ավելրոդ է բղավելն ու ափսեներ կոտրելը», - ընդգծել է Իվլեեւան։

Աղբյուրը՝ StarHit