Սերիալից հայտնի դարձած, մնջախաղի թատրոնի դերասանուհի Լուիզա Մելքոնյանն իր Instagram-ում բավականին ակտիվ է։ Երիտասարդ դերասանուհին գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդների հետ կիսվում է ոճային լուքերով, նոր, հմայիչ լուսանկարներով, բնության հանդեպ իր սիրով եւ տարբեր հարցերի շուրջ իր տեսակետով։

Երիտասարդ, հմայիչ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից նա հարցում է ուղղել իր հետեւորդներին ու երկրպագուներին։ Լուիզան գրել է․

«Համաձա՞յն եք ինձ հետ։ Ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը։ Մարդու աչքերը եւ դիմագծերը պատմում ու ասում են ամեն ինչ իր մասին․․․ իր անցած գժվարությունների, հաղթանակների ձեռքբերումների կորուստների, սիրո, ատելության․․․ մի խոսքով․․․ այնտեղ ամեն ինչ պարզ «գրված է»»։

Ի դեպ, ավելի վաղ երիտասարդ դերասանուհի Լուիզա Մելքոնյանը միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում նա ներկայացել էր սեւ, կարճ զգեստով, որն ընգծել էր նրա ոտքերը է։ Աշնանային լուսանկարին կից Լուիզան կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Արևոտ, տաքուկ աշուն.....Ես միշտ եմ սիրում արևը, բայց ըստ իս աշնանը պետք է լինի միմիայն անձրև և ԱՌԱՆՑ ԱՐևԻ։ Իսկ Ձեր սիրելի եղանակը ո՞րն է»։