Լաս Վեգասում կայացել է UFC առաջնության Մաքգրեգոր-Սերոնե մենամարտը, որին սպասում էր ամբողջ աշխարհը: Շատերի կարծիքով՝ հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ուներ Սերոնեն, սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց: Մաքգրեգորը հաղթեց, ավելին, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ մենամարտը կարող է տևել ընդամենը 40 վայրկյան:

Ագրեսիվ իռլանդացին հենց առաջին վայրկյաններից նետվեց գրոհի, իսկ նրա՝ ոտքով հուժկու հարվածից հետո Սերոնեն կորցրեց հավասարակշռությունը: Իռլանդացուն մնում էր միայն մարտը իր տրամաբանական ավարտին հասցնել, ինչը և նա արեց: Իր ամբողջ կարիերայի ընթացքում Սերոնեն այսքան արագ չէր պարտվել, իսկ ընդամենը 40 վայրկյանում նրա ամբողջ դեմքը փակվել էր այտուցներով:

«Ես վերադարձել եմ և ինձ գերազանց եմ զգում, բայց սա իմ մարզավիճակի գագաթնակետը չէ: Ինչ կլինի հետագայում, դեռ չգիտեմ»,- մարտից հետո ասել էր Մաքգրեգորը: