Լոնդոնի «Չելսիի» անգլիացի հարձակվող Կալում Հադսոն-Օդոի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել, հայտնում է «Չելսիի» մամուլի ծառայությունը:

19-ամյա հարձակվողը և վերջին օրերին նրա հետ շփում ունեցած բոլոր մարդիկ, այդ թվում «Չելսիի» որոշ ֆուտբոլիստներ, մեկուսացվել են:

Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մոտ: «Արսենալի» բոլոր ֆուտբոլիստներն ու մարզիչները տեղափոխվել են կարանտին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսը՝ COVID-19-ը հայտարարեց որպես համաշխարհային համաճարակ: Աշխարհի 118 երկրում վիրուսով վարակված է ավելի քան 124 հազար մարդ: Զոհերի թիվը մոտենում է 5 հազարին: