«Բարսելոնան» պայմանագիր է ստորագրել «Սան Պաուլուի» հետ՝ 19-ամյա հարձակվող Գուստավո Մայայի տրանսֆերի շուրջ: Նախ կատալոնական ակումբը երիտասարդ ֆուտբոլիստին գնելու համար վճարել է 1 միլիոն եվրո, ևս 3.5 միլիոն եվրոն «Բարսելոնան» կփոխանցի հունիսին:

Հետաքրքիր է, որ այս ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են եղել նաև Պրեմիեր լիգայի որոշ թիմեր: Մայան Բրազիլիայի Մ16 և Մ17 հավաքականներում է հանդես եկել: «Սան Պաուլուի» կազմում նա անցկացրած 7 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: