Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» 35-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայից անձնական ինքնաթիռով (Gulfstream G200 Galaxy) վերադառնում է Իտալիա, հաղորդում է gazetta.it-ը։

Ռոնալդուն երկու շաբաթ կլինի ինքնամեկուսացման մեջ, որից հետո կկարողանա վերսկսել մարզումները «Յուվենտուսի» մարզաբազայում։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով ֆուտբոլային մրցաշրջանը դադարեցված է, Իտալիայում արդեն վերսկսվել են մարզումները։ Առաջնության վերսկսումն առանց հանդիսականների սպասվում է հունիսին։