Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով:

71-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի փոխանցումից հետո աչքի ընկավ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը:

«Բարսելոնան» 68 միավորով առաջինն է, մեկ հանդիպում քիչ անցկացրած Մադրիդի «Ռեալը» հետ է 3 միավոր:

«Աթլետիկը» 10-րդ տեղում է՝ 42 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բարսելոնա» - «Աթլետիկ»՝ 1:0 (տեսանյութ)

Իվան Ռակիտիչ, 71