Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը և իտալացի կենտրոնական պաշտպան Ջորջիո Կիելինին հաջորդ մրցաշրջանում ևս կշարունակեն մրցելույթները թուրինյան ակումբի կազմում:

Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» 1 տարով երկարաձգել է 42-ամյա դարպասապահի և 35-ամյա կենտրոնական պաշտպանի պայմանագրերը:

Բուֆոնի և Կիելինիի պայմանագրերը «Յուվենտուսի» հետ նախատեսված էին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:

Ավելի վաղ թե Բուֆոնը, և թե Կիելինին հայտարարել էին, որ պատրաստ են ևս 1 տարի անցկացնել իտալական ակումբում:ИзображениеИзображение