Իռլանդիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Դրոեդա Յունայթեդը» կատակով հայտարարել է «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի հետ պայմանագիր կնքելու մասին:

«Դրոեդա Յունայթեդի» մամուլի ծառայությունը հրապարակել է Մեսիի լուսանկարն ակումբի համազգեստով և բարի գալուստ մաղթել նրան:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ:

Изображение