Սերխիո Ռամոսի ապագան «Ռեալում» հարցականի տակ է։ Ինչպես հաղորդում է AS-ը, կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել նոր համաձայնագրի պայմանների շուրջ։

Իսպանացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարվա ամռանը, ու հիմա նա արդեն կարող է ազատորեն բանակցել ցանկացած ակումբի հետ։

Առայժմ հիմնական խոչընդոտը խաղացողների աշխատավարձի 10 տոկոս նվազեցումն է, որն ակումբը պայմանավորում է կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամով։ «Ռեալի» մի շարք առաջատար ֆուտբոլիստներ, այդ թվում Ռամոսը, չեն համաձայնում աշխատավարձի իջեցմանը, քանի որ այն կարծիքին են, որ ակումբն այդ գումարն օգտագործելու է Մբապեի ու Կամավինգայի տրանսֆերներն իրականացնելու համար։