Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) կազմել է նախորդ տասնամյակի Եվրոպայի խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ․ Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա)։


Պաշտպաններ․ Ֆիլիպ Լամ («Բավարիա», Գերմանիա, ավարտել է կարիերան), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա), Վիրջիլ Վան Դեյք («Լիվերպուլ», Նիդերլանդներ), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս», Իտալիա)։

Կիսապաշտպաններ․ Տոնի Կրոս («Ռեալ», Գերմանիա), Անդրես Ինիեստա («Վիսել Կոբե», նախկինում՝ «Բարսելոնա», Իսպանիա), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա), Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)։

Հարձակվողներ․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա», Լեհաստան)։

IFFHS-ն նախորդ տասնամյակի լավագույն եվրոպացի ֆուտբոլիստ է ճանաչել Ռոնալդուին։ Եռյակում են նաեւ Սերխիո Ռամոսն ու Մանուել Նոյերը։