Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում փետրվարի 23-ին կանցկացվեն 1/8 եզրափակիչի 2 առաջին հանդիպումներ:

Մրցաշարի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիային» կհյուրընկալվի իտալական «Լացիոյին», իսկ Լոնդոնի «Չելսին» արտագնա հանդիպում կանցկացնի Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: «Աթլետիկո» - «Չելսի» հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Ազգային ստադիոնում:


Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Լացիո» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 00:00

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 00:00