Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ խոսել է թիմերի հնարավորությունների մասին։ Առաջին խաղում կատալոնական թիմը տանը ՊՍԺ-ին պարտվել էր 1։4 հաշվով։

«Անհնար ոչինչ չկա։ Մենք հավատում ենք մեր ուժերին։ Գիտենք, որ «Բարսելոնային» անհրաժեշտ է հաղթանակ եւ մտադիր ենք ցուցարդել այն մտածելակերպը, որը երկար ժամանակ որդեգրել ենք։ Պետք է խաղանք արդյունավետ, որպեսզի քամբեքի հնարավորություն ունենանք։


Շատ բարդ կլինի, քանի որ ՊՍԺ-ն շատ ուժեղ է եւ ձգտում է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Չեմ կարծում, որ Փարիզում մեզնից վախենում են»,- Կումանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

ՊՍԺ - «Բարսելոնա» պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին։