Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Զինեդին Զիդանի որդի Էնցոն կարիերան կշարունակի Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ռոդեզում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիացի 26-ամյա կիսապաշտպանը մեկ տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական ակումբի հետ:

Էնցո Զիդանի նախորդ ակումբն էր իսպանական «Ալմերիան», որը գլխավորում է «Ռեալում» Զինեդին Զիդանի նախկին թիմակից Գուտին: Էնցոն 2020 թվականի հոկտեմբերին էր հեռացել «Ալմերիայից»՝ անցկացնելով ընդամենը 4 հանդիպում: Նա պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալում», որի գլխավոր թիմում չի խաղացել: