Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Ալաշկերտ» - ԼԱՍԿ (Ավստրիա) հանդիպման տոմսերը հոկտեմբերի 15–ից հասանելի կլինեն առցանց տարբերակով՝ https://tickets.ffa.am/ կայքում |

Շուտով «Ալաշկերտ» - ԼԱՍԿ հանդիպման տոմսերը հասանելի կլինեն նաև տոմսարկղերում, հաղորդում է «Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջը:

Տոմսերի արժեքն է.

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 500 դրամ

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 2000 դրամ

Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։


Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:45-ին: