Անգլիայի առաջնության 17-րդ տուրից տեղափոխված «Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման 71-րդ րոպեին փոխարիվելուց հետո պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհություն է դրսեւորել։ Մանչեսթերյան թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խաղադաշտ էր դուրս բերել անգլիացի պաշտպան Հարի Մագուայրին։

Ռոնալդուն այս խաղում գոլ չի խփել, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 3։1 հաշվով։