Պեկինում շարունակվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Չինաստանը նվաճեց երրորդ ոսկե մեդալը եւ գլխավորեց մեդալային հաշվարկը։


Ֆրիսթայլում Էյլին Գուն անգերազանցելի էր կանանց բիգ-էյր մրցաձեւում։ Երկրորդ տեղը գրավեց գրավեց ֆրանսիացի Տես Լեդյուն, երրորդ տեղը՝ շվեյցարացի Մատիլդա Գրեմոն։

Չինաստանն ունի 3 ոսկե եւ 2 արծաթե մեդալ։ Երկրորդ տեղում Շվեդիան է՝ 3 ոսկե մեդալ։ Ռուսաստանի հավաքականը երրորդն է՝ 2 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ։

Պեկին-2022․ Ֆրիսթայլ, բիգ-էյր, կանայք

    1. Էյլին Գու (Չինաստան)՝ 188,25
    2. Տես Լեդյո (Ֆրանսիա)՝ 187,50
    3. Մատիլդա Գրեմո (Շվեյցարիա)՝ 182,50