Մահացել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ու Ջորջինա Ռորիդգեսի նորածին որդին: Այս մասին պորտուգալացի ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում: Նա գրել է, որ մեծ ցավով պետք է հայտարարի նորածին տղայի մահվան լուրը: «Շատ մեծ ցավ է, որ ցանկացած ծնող կարող էր զգալ: Միայն մեր աղջկա ծնունդն է ուժ տալիս, որ այս ամենը հաղթահարենք:

Ցանկանում ենք շնորհակություն հայտնել բժշկական անձնակազմին իրենց աշխատանքի համար: Մենք վշտացած ենք և ուզում ենք սա մնա մեր անձնական տիրույթում: Մեր փոքրիկ տղա, մեր հրեշտակ, մենք քեզ միշտ կսիրենք»,-գրել է ֆուտբոլիստը Դեռևս հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ զույգը երկվորյակի էր սպասում՝ տղա և աղջիկ: