Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը 2023 թվականին կանցկացվի Երեւանում, հաղորդում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքը։

Մրցումը նախատեսվում է անցկացնել ապրիլին։ Վերջնական ժամկետը դեռ որոշված չէ։ Առաջնությունը վարկանիշային կլինի 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի համար։


Անկախ Հայաստանն առաջին անգամ կընդունի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։ Այն տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։